Մարդու
իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա
առիթով.
«Սիրելի՛
հայրենակիցներ,
Սրտանց
շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա առիթով:
Օրը յուրահատուկ
հնարավորություն է եւս մեկ անգամ արժևորելու ընտանիքն ու ընդգծելու ընտանիքի բացառիկ
դերը հասարակության ու պետության զարգացման գործում:
Սիրո ու
հարգանքի հիման վրա ստեղծված ընտանիքներն են բարոյական բարձր արժեքների ձևավորման հիմքում
և կազմում են քաղաքակիրթ հասարակության առանցքը:
Միմյանց
նկատմամբ սերը և միմյանց արժանապատվության ու իրավունքների նկատմամբ հարգանքն է, որ
կարող է ապահովել համերաշխություն ընտանիքում: Պետք է գործադրենք բոլոր ջանքերն այս
արժեքների պահպանման համար, քանի որ բռնությունը խարխլում է ընտանիքի հիմքը, բացասաբար
է ազդում ընտանիքում երեխաների առողջ զարգացման ու դաստիարակության վրա:
Պետք է
անել ամեն ինչ, որպեսզի երեխան մեծանա ընտանիքում, ընտանիքում վայելի անհոգ մանկությունը
և ստանա լիարժեք դաստիարակություն։
Որպես
Մարդու իրավունքների պաշտպան՝ գործադրելու եմ բոլոր ջանքերը նշված արժեքների պահպանման
ու զարգացման համար»,- ասված է շնորհավորանքում: