ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է Ռադիոյի օրվա առիթով:
«Ռադիոյի
սիրելի´ աշխատակիցներ,
Սրտանց
շնորհավորում եմ բոլորիդ Ռադիոյի օրվա առիթով:
Տեղեկատվական
միջոցների արագ փոփոխման այս ժամանակաշրջանում ռադիոն եղել ու շարունակում է մնալ հանրության
իրազեկման կարևոր ու մատչելի միջոցներից մեկը։
Ձեր աշխատանքը
կարևոր է նշանակություն ունի պետական մարմինների նկատմամբ վերահսկողության առումով,
քանի որ հաճախ քննադատական միտքը կողմնորոշիչ նշանակություն է ունենում որոշումների
կայացման գործընթացում։
Շարունակեք
ձայնի ուժով ու պրոֆեսիոնալիզմով իրազեկել, կրթել ու բոլորիս պահել իրադարձությունների
կենտրոնում։
Ռադիոյի
օրվա առթիով ձեզ մաղթում եմ անխափան եթեր»,- ասված է շնորհակալական ուղերձում: