Հայաստանում
եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ։
Մաղթում եմ, որ նոր տարին խաղաղություն ու նորանոր հաջողություններ բերի մեր եզդի բարեկամների ընտանիքներին։
Բացառիկ գնահատանքի է արժանի ձեր պատմությունն ու ազգային արժանապատվությունը:
Անփոխարինելի է ձեր ներդրումը մեր ընդհանուր հայրենիքի զարգացման
ու ամրապնդման գործում:
Հայաստանի Հանրապետությունում
ձեր ազգային ավանդույթները, կրոնը, լեզուն ու մշակույթը պահպանելու և զարգացնելու պայմանները
երաշխավորված են:
Արման
Թաթոյան
ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան