Հայաստանի մարդու իրավունքների
պաշտպան Արման
Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության
և գեղեցկության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի՛
կանայք,
Շնորհավորում
եմ բոլորիդ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։
Ձեր
շնորհիվ է մեր երկիրն այսօր կանգուն` խոսքիս իսկական իմաստով:
Ապագա
կերտող ու հայրենասեր նվիրյալներ դաստիարակելու և կրթելու մեջ է ձեր նվիրական
հմայքն ու անկրկնելի գեղեցկությունը:
Թո´ղ
որ այն միշտ հարատև լինի:
Կնոջ
իրավունքների բարձր պաշտպանությամբ ու հավասարությամբ են ամրանում պետության
հիմքերը:
Հակառակ
պատկերացումներն ընդամենը չհիմնավորված վախեր են և կարծատիպեր»: