Ադրբեջանական
«խաղաղասիրական» ծրագրերը եղել են միջազգային հանրության համար նախատեսված շղարշ,
բայց իրականում վարվել է Արցախի ու Հայաստանի բնակչության, ՀՀ քաղաքացու նկատմամբ
ատելության ու թշնամանքի քաղաքականություն:
Իրական
պատրանք ապահովելու համար այդ ծրագրերին ներգրավվել են ինչ-որ փորձագետներ ու
կոչել Track II Peacebuilding: Բայց այդ փորձագետները լցված են եղել նույնքան
ատելությամբ ու թշնամանքով:
Օրինակ`
2016թ. «Բաքու» կամ 2017 թ. «Բաքու-Թբիլիսի» պլատֆորմները:
Ադրբեջանական
այդ «խաղաղասիրական» ծրագրերը իրական խաղաղության նպատակներ չեն ունեցել, դրանց
միշտ նախորդել կամ հաջորդել են դաժանություններով ուղեկցվող պատերազմական գործողություններ:
Հատուկ նորից եմ ընդգծում` մեզ համար
խաղաղությունը բարձրագույն արժեք է, բայց չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ
ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ:
Արման Թաթոյան
ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան