Սիրելի՛ հայրենակիցներ,
Արդեն հրապարակված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2020
թվականի հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցը:
Այս փաստաթղթերում մասնագիտական վերլուծությամբ, անաչառ ու
ապաքաղաքական սկզբունքներով ներկայացված են 2020 թվականի ընթացքում, այդ թվում՝
նոր կորանավիրուսային (COVID-19) համավարակի, արտակարգ և ռազմական դրությունների
պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունքները, մարդու
իրավունքների խնդիրներն ու դրական զարգացումները։
Փաստաթղթերն աննախադեպ մեծ ծավալի են՝ 1970 էջ: Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի թիմային ու պրոֆեսիոնալ, իրենց գործին նվիրված
ու հայրենասեր մարդկանց աշխատանքի արդյունք են:
Ընդ որում, տարեկան հաղորդման ու զեկույցի մեջ ներառված չեն այն
տասնյակներով արտահերթ զեկույցներն ու հաղորդումները, որ 2020թ. ընթացքում կազմվել
են:
Տարեկան հաղորդման հղումը՝ այստեղ:
Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի տարեկան զեկույցը՝ այստեղ:
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան