Հայաստանի մարդու
իրավունքների պաշտպանը շնորհավորել է ասորական
համայնքի ներկայացուցիչներին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է․
«Հայաստանում ասորական համայնքի հարգելի՛
ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում
եմ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ։
Այս հինավուրց տոնը, որը խորհրդանշում է բնության վերածնունդը, թող առողջություն ու
երջանկություն բերի բարեկամ ասորիների ընտանիքներին:
Որպես Մարդու իրավունքների
պաշտպան՝ կարևոր եմ համարում, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն
ունենան իրենց ազգային ավանդույթներն ու արժեքները պահպանելու և զարգացնելու հնարավորություն:
Մաղթում եմ, որ հայաստանյան
համայնքը, որն աշխարհասփյուռ ասորիների մի հատվածն է, շարունակի պահպանել ու
զարգացնել իր բազմադարյա մշակույթն ու գրականությունը»,- ասված է շնորհավորական ուղերձում։