Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է
թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ:
Ինչ էլ անունը դնեք`Ադրբեջանում բարձրագույն մակարդակով Հայաստանն
ու հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին համարվում են թշնամի, պետական հովանավորչությամբ
ատելության ու թշնամանքի զգացումով մեծացել է մի ողջ սերունդ: Սրանով հպարտանում է
Ադրբեջանի նախագահը:
Իրական վիճակն այն է, որ տարվում է ցեղասպան քաղաքականություն:
Դա հիմնավորվում է օբյեկտիվ կոնկրետ ապացույցներով:
Այս ամենն այսօր Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է մի
շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում: