ՀՀ մարդու իրավունքների Արման
Թաթոյանի շնորհավորանքը մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ.
«Սիրելի՛ լրագրողներ,
Մամուլի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա
առիթով:
Այս տարի COVID-19 վարակը մամուլի ու լրագրության համար
առաջացրեց անսպասելի մարտահրավերներ. արտակարգ դրություն, արագ փոփոխվող սահմանափակումներ և այլն։
Նման դժվար պայմանները հրամայական են դարձնում մի կողմից
պրոֆեսիոնալ լուսաբանումն ու մարդկանց լիարժեք իրազեկումը, մյուս կոմից պետության հանրային
հաշվետվողականության ապահովումը։
Մամուլի և լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու
պաշտպանված, կարծրատիպերն էլ պետք է կոտրել պրոֆեսիոնալ գործով։ Այդ կերպ է հնարավոր
սպառիչ արմատավորել լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը։
Այս կանոններն անհրաժեշտ են յուրաքանչյուր մարդու խոսքի
ազատության երաշխավորման և, ի վերջո, պետության նկատմամբ քաղաքացու լիարժեք վերահսկողության
համար»։