1920-ական թվականներին սահմանային հարցրերում իրենց ոչ ձեռնտու
իրավիճակներում ադրբեջանական իշխանությունները տեղերում անընդհատ հրահրել են
լարվածություն, առաջացրել Խորհրդային Հայաստանի սահմանային բնակիչների
իրավունքների խախտումներ ու այդ կերպ առաջացրել խոչընդոտներ սահմանային
հանձնաժողովների համար:
Օրինակ՝ Անդրդաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի 1929թ.
փետրվարի 18-ի որոշմամբ հունիսի 27-ին դարձյալ նախաձեռվել էին Ադրբեջանի ՍԽՀ
նախկին Ջաբրայիլի և Հայաստանի ՍԽՀ Զանգեզուրի և Մեղրու գավառների վարչատնտեսական
սահմաններ անցկացնող հանձնաժողովի աշխատանքները:
Սկսվելուց անմիջապես հետո այդ աշխատանքներն անընդհատ խոչընդոտում
էին Ղուբաթլուի անտառտնտեսության, Զանգելանի շրջգործկոմի ներկայացուցիչները՝
չնայած սահմանված անգամ քրեական պատասխանատվությանը:
Նրանց հրահրմամբ սահմանային նշաններ տեղադրող հողաչափի նկատմամբ
տեղի ունեցավ հարձակում, կազմակերպվեց դիմադրություն, որի հետևանքով այդ
աշխատանքները օգոստոսի 12-ին արգելակվեցին:
Ընդ որում, Ղուբաթլուի անտառտնտեսության ներկայացուցիչ Ազիզ
Կուլիևը տեղի մահմեդական բնակչությանը հորդորում էր դիմում-բողոքներ ուղարկել
Թիֆլիս, իսկ Զանգելանի շրջգործկոմի ներկայացուցիչ Բասիմ Խալիլովը սպառնալիքներ էր
տեղում սահմանագծման աշխատանքներին օժանդակող ոչ քրիստոնյա գյուղացիներին՝ նրանց
մեղադրելով «հայերից կաշառք վերցնելու» մեջ:
Ադրբեջանական մարմիններն այն ժամանակ էին դեռ անընդհատ
ատելություն, թշնամանք հրահրում քաղաքացիական բնակիչների միջև՝ լայնորեն
օգտագործելով էթնիկ սկզբունքը:
Պետք է դասեր քաղել ներկայի համար և թույլ չտալ ՀՀ սահմանային
բնակիչների իրավունքների խախտումներ: