COVID-19-ի պայմաններում ադրբեջանական զինված հարձակումների
պատճառով այս մահաբեր վիրուսն ունեցավ սրընթաց աճ ոչ միայն Արցախում, այլ նաև
Հայաստանում:
Եթե պատերազմին նախորդած 7 ամսվա տվյալներով արձանագրվել է 951
մարդու մահ, ապա պատերազմի ընթացքում այդ թիվը հասել է 658-ի, իսկ պատերազմից հետո
միայն կես ամսվա ընթացքում մահացել է 584 մարդ։
Դրանով ադրբեջանական զինված ուժերը կատարել են ոչ միայն
պատերազմական, այլ նաև մարդկության դեմ ուղղված հանցագործություններ:
Տեղի են ունեցել կյանքի, առողջության պահպանման, արժանապատվության
և մյուս իրավունքի կոպիտ խախտումներ:
Ուղիղ 1 տարի առաջ՝ 2020թ. մարտի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Անտոնիո Գուտերեշն աշխարհին կոչ արեց COVID-19 համավարակով պայմանավորված հաստատել
հրադադար` «մեր կյանքերի իրական պայքարի» վրա կենտրոնանալու համար։
Ադրբեջանական զինված հարձակումները սկսվեցին պատերազմի, ուժի
բացառման միջազգային կոչերի, այդ թվում՝ COVID-19-ի ընթացքում պատերազմական
գործողություններն անհապաղ դադարեցնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուղիղ
պահանջի կոպիտ խախտմամբ:
Ակնհայտ էր, որ COVID-19 համաշխարհային պանդեմիայի ժամանակ
հարձակումն էականորեն նպաստելու էր մարդասիրական աղետի:
Որևէ երկրի առողջապահական համակարգ ի զորու չէ լայնածավալ
պատերազմի պայմաններում դիմադրել այս մահաբեր վիրուսին:
ՀՀ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների փաստահավաք
աշխատանքները վկայում են հենց այս վիրուսի գլոբալ սահմանափակումներն օգտագործելով
են Ադրբեջանի զինված ուժերը Արցախի և Հայաստանի բնակչությանը պատճառել զանգվածային
մահեր և այլ տառապանքներ:
Մանրամասներն արտացոլված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում: