Այսօր Դաունի համախտանիշով մարդկանց` «արևների» միջազգային օրն է:
Պետք է գնահատել հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր մարդու
արժանապատվությունն ու ներուժը, թույլ չտալ որևէ մեկուսացում:
Մենք պետք է փոքր տարիքից Դաունի համախտանիշով
երեխաներին սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ, նրանց համար
ապահովենք արժանապատիվ ապրելու պայմաններ, որպեսզի կյանքում չբախվեն խարանի ու
խտրականության:
Պետությունը պետք է լիարժեք կատարի իր պարտավորությունները հաշմանդամություն
ու նաև իհարկե` Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց նկատմամբ. լիարժեք երաշխավորի
երեխայի` ընտանիքում ապրելու ու մեծանալու, կրթության, անկախ ու ներառական կյանքով
ապրելու և այլ իրավունքներ։
Անհրաժեշտ է ընդլայնել համայնքահեն ծառայությունների ու հմտությունների
զարգացման ծրագրերը, որպեսզի հնարավոր լինի բացահայտել դաունի համախտանիշ ունեցող
և, առհասարակ, հաշմանդամություն ունեցող մարդկանց ինքնուրույնությունը, նրանց
զարգացման հնարավորությունները։
Պետք է իրականացնել լայնածավալ իրազեկման ծրագրեր` կոտրելու համար
բոլոր կարծրատիպերը:
Մենք պետք է համատեղ ջանքներով ստեղծենք ներառական հասարակություն,
ներառական այնպիսի միջավայր, որտեղ գնահատվում է յուրաքանչյուր մարդու
արժանապատվություն` անկախ հաշմանդամությունից ու առկա է որոշումների կայացմանը
երաշխավորված մասնակցություն: