Հայաստանի Հանրապետության մարդու
իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի շնորհավորանքը Հայաստանում քրդական համայնքի ներկայացուցիչներին՝
Նավրոզի կապակցությամբ.
«Հայաստանում քրդական համայնքի հարգելի՛
ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Նավրոզի՝ Նոր տարվա առթիվ:
Գարնան զարթոնքը խորհրդանշող այս հինավուրց տոնը թող առողջություն
և բարեկեցություն բերի բոլորիդ:
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևոր եմ համարում, որ
Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն ունեն իրենց ազգային
ավանդույթներն ու արժեքները պահպանելու և զարգացնելու հնարավորություն՝ բերելով
իրենց արժանապատիվ նպաստը մեր երկրի զարգացման գործում»: