Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների
(International Republican Institute - IRI)՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
հաստատությունը մարդկանց տված «շատ լավ» գնահատականով պետական (հանրային)
հաստատությունների թվում երկրորդն է։
Հարցման մասնակիցները եղել են ինչպես քաղաքաբնակներ, այնպես էլ
գյուղաբնակներ։
Հարցումն իրականացվել է 2021 թվականի փետրվարին:
Ընդ որում, հարցվածների շատ փոքր տոկոսը միայն չի լսել Մարդու
իրավունքների պաշտպանի հաստատության մասին՝ 3%: