Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է կանանց
միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշել է.
«Սիրելի՛ կանայք,
Ձեր նվիրումի ու հոգատարության, ձեր էության վառ գույների շնորհիվ
է աշխարհը փոխվում, դառնում ավելի բարի ու լցվում համբերությամբ:
Անգնահատելի է այն արժեքների հանդեպ ձեր դաստիարակությունը, որ
ոգեշնչում է արարելու ցանկությամբ, ողողում հայրենիքի ու ընտանիքի, պետության
հանդեպ անձնուրաց սիրով:
Պետք է չդադարող ծրագրերով արմատավորել գիտակցումը, որ ձեր
իրավունքների երաշխավորմամբ ու հավասարությամբ, ձեր իրավունքների բարձր
պաշտպանությամբ միայն ամրանում են պետության հիմքերը:
Շնորհավորում եմ Մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը»: