Երկրում ստեղծված իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝
ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ հարգանք մարդու իրավունքների
նկատմամբ:
Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում:
Իշխանության ու առաջին հերթին իրավապահ մարմինները պարտավոր են
ղեկավարվել բացառապես իրավունքի գերակայությամբ ու խստորեն ապահովել մարդու
իրավունքների պաշտպանությունը երկրում:
Այս պատասխանատու օրերին առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է
զգոնություն և համերաշխություն:
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան