Ադրբեջանական լրատվամիջոցներում շարունակվում են ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վերաբերյալ վիրավորանք ու ատելություն
պարունակող հրապարակումներ` անվանելով «ֆաշիստական մանրէով վարակված չինովնիկ»,
«երկերեսանի» և այլն:
Ադրբեջանական լրատվամիջոցի այս հոդվածը Պաշտպանի այն
հայտարարությունների կապակցությամբ է, որոնք առնչվում են Հայաստանի Սյունիքի մարզի
սահմանային գյուղերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը: Ըստ հոդվածի` ՀՀ
մարդու իրավունքների պաշտպանի այս հարցերով հայտարարությունները մեծ դժգոհություն
են առաջացրել ադրբեջանական լրատվամիջոցներում:
Հոդվածն ինքնին այնպիսին է, որ դարձյալ ակնհայտ ցուցադրում է
հայատյացության հիմքեր:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է սահմանային
բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքները` անկախ իր
կարգավիճակից բխող օրինական գործունեության նկատմամբ որևէ ճնշումից: