Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն
ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, որն
ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:
Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի
Մարիյասինին մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կարևոր առաքելության,
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ արդյունավետ համագործակցության
համար:
Հանդիպմանը Պաշտպանը հատուկ ընդգծել է ՄԱԿ-ի
Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը, իրագործված ծրագրերի կարևորությունը:
Դմիտրի Մարիյասինը բարձր է գնահատել Պաշտպանի
աշխատանքը մարդկանց իրավունքների երաշխավորման հարցում և ձևավորված բարձր մակարդակի
համագործակցությունը: