Երեկ Մարդու իրավունքների պաշտպանը ՄԱԿ-ի
մարդու իրավունքների խորհրդին մանրամասն հաղորդում է ուղարկել, որ ադրբեջանական
իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը և կոպտորեն խախտում միջազգային
պահանջները:
Հաղորդումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների
խորհրդին ուղարկվել է առանձին ընթացակարգով: Այսպիսի հնարավորություն ունեն
բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային
հաստատությունները:
Հաղորդման մեջ հատուկ նշում է արված, որ ադրբեջանական
իշխանությունները չարաշահում են իրավական ընթացակարգերը և քաղաքականացնում
գերիների վերադարձի հարցը: Դրանով մեր հասարակակությանն ու առաջին հերթին`
գերիների ընտանիքներին պատճառում են հոգեկան տառապանքներ, խաղում զգացմունքների
հետ ու առաջ բերում նպատակային լարվածություն:
Հ.Գ. Հաղորդումը նոր է ներկայացված` հաշվի առնելով խորհրդի
նստաշրջանի ժամկետները: