Հերթական ապացույցները Ադրբեջանում հայատյացության պետական
քաղաքականության ու հայերի նկատմամբ էթնիկ հիմքով թշնամանքի խորքային արմատների
վերաբերյալ:
Ադրբեջանի նախագահի պաշտոնական ուղեձները Հայաստանի ու հայերի
մասին՝
1) մենք շարունակելու ենք վռնդել այդ սուտասաններին (նկատի ունի
հայերին):
Նրանք տեսնում են, որ մենք իրենց դաս ենք տալիս, որը նրանք երբեք
չեն մոռանա.
2) նրանք ո´չ խիղճ ունեն, ո´չ բարոյականություն.
3) նրանք նույնիսկ ուղեղ չունեն.
4) 30 տարի այն (նկատի ունի Արցախը և մանավորապես` Ֆիզուլին [նկատի
ունի Վարանդան]) եղել է վայրի հրեշների ձեռքում, վայրի գազանների ձեռքում,
շակալների ձեռքում.
5)Ֆիզուլիի մնացորդները հայկական ֆաշիզմի ցուցադրությունն են և վկայում
են հայկական ֆաշիզմի մասին:
6) կարծես վայրի ցեղ էր տիրել քաղաքին.
7) մենք պետք է տանենք ավելի ուժեղ պայքար Հայաստանի դեմ ու
ավելացնենք պայքարի կշիռը: Մենք այն մեկուսացրել ենք միջազգային և տարածաշրջանային
բոլոր ծրագրերից:
Այս նույն բառերն են օգտագործում նաև ադրբեջանական զինվորականները
հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց սպանության, նրանց
խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու տեսանյութերում:
Մանրամասներն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու
իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում, որ վերաբերում է
Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ կազմակերպված ատելության խոսքին և թշնամանքին`
որպես պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ
պատկանելիության հիմքով խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի պատճառներ: