Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ երեկ Պաշտպանի
ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը, առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում
գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 5 գերիների հետ։
Իրականացվել է նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն:
Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ գործողություններ: