Սրանք 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր
ամիսների պատերազմի ընթացքում Ադրբեջանի մշակութային ու սպորտի գործիչների խոսքեր են
հայերի մասին.
1) «Ղարաբաղը կմաքրվի
հայկական ֆաշիզմի սատանայական տականքից: Այդ հայ ֆաշիստները զուրկ են պատվից և տեղին
են ոչնչացվում», - Ադրբեջանի ժողովրդական արտիստ,
2) «Հայերը ցեղ են,
էթնոս, որը ոչնչացնում
է ինքն իրեն: Շատ ողորմելի և անշնորհակալ արարածներ են: Հայերն այն աստիճան ստախոս,
վախկոտ, լպիրշ և երկերեսանի ժողովուրդ են, որ բառերով փոխանցել հնարավոր չէ», - Ադրբեջանի
ժողովրդական արտիստ,
3) «Այս ղարաբաղյան
պատերազմը աշխարհի հայության վերջի սկիզբն է, որ ստեղծվել են ստի, երկերեսանիության
և ստորության վրա», - Ադրբեջանի ժողովրդական արտիստ,
4) «Մեր թշնամին պատվազուրկ,
խաբեբա և անարժան է: Նրանք բարբարոս են, ահաբեկիչներ են, տարված են սեփական առավելության
մասին ֆաշիստական գաղափարներով», - Ադրբեջանի ժողովրդական արտիստուհի,
5) «Հայերը ոչնչություն
են և մարդ չեն, որոնք առնետների նման թաքնվել են իրենց բներում», - Ադրբեջանի վաստակավոր
արտիստ,
6) «Պոռնիկի զավակը
պոռնիկ էլ կդառնա: Նրանք բոլորն աղվես են: Երբ ճիշտ ժամանակը գա, նրանք ցույց կտան
իրենց», - Ադրբեջանի գրողների միության անդամների մեկը Հայ տարեց կնոջ մասին,
7) Հայ ժողովուրդը իրական
հիվանդ է: Բժշկությունն անհույս է, սա բուժման ենթակա չէ: Քրոնիկ հայկական փորլուծություն»,
-«Թուրքիայի ձայնը» երգի մցույթի հաղթող,
8 ) «Հայերին պոռնիկ
մի անվանեք: Պոռնիկն ինքն իրեն է վաճառում, հայն ուրիշին է ձեռք գցում», - Մշակույթի
և արվեստի Ադրբեջանի պետական համալսարանի դասախոս,
9) «Մենք պետք է սպանենք
հայերին՝ անկախ նրանից կին է, երեխա է, թե տարեց (…)», – «Քարաբաք» ֆուտբոլային ակումբի
մեդիա ղեկավար,
10) «Եթե մարդկային
ռասան իրոք ստեղծվել է Աստծո կողմից, ապա հայերը չարիքի ծնունդ են», - Ադրբեջանի ֆուտբոլի
ֆեդերացիաների ասոցիացիայի մեդիա և հանրային հաղորդակցության ղեկավար և այլն:
Հայաստանի մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի արձանագրված այս ապացույցները վկայում են, որ Ադրբեջանում հայատյացության
ու հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի քարոզն ունի խորքային արմատներ ու բարձր հանրային
աջակցություն:
Այս պատերազմի ընթացքում
ադրբեջանական զինվորականների կողմից հայերին խոշտանգելն ու տանջելն ուներ խորքային
պատճառներ և արվում էր միայն այն բանի համար, որ տեղի էր ունենում էթնիկ պատկանելիությամբ
հայերի նկատմամբ:
Մանրամասներն արտացոլված
են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում,
որ պատրաստվել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում կատարված
մշտադիտարկման արդյունքներով: