Ադրբեջանական սոցիալական ցանցերը լի են հայ երեխաների սպանելու,
խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով,
ատելությամբ: 
 
Օրինակ՝ հայ երեխաների նկարներով անգամ կազմակերպվում են
հարցումներ, թե արդյոք կսպանեին հայ երեխայի: 
 
Բոլոր ապացույցները մանրամասն արտացոլված են Հայաստանի ու Արցախի
Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ արտահերթ զեկույցում, որը ներառում է
միայն այս պատերազմի ժամանակահատվածը և վերաբերում է հայերի նկատմամբ կազմակերպված
ատելությանն ու թշնամանքին Ադրբեջանում` որպես էթնիկ հիմքով խոշտանգումների և
անմարդկային վերաբերմունքի խորքային պատճառ: