Այսօր վաղ առավոտից Գյումրիում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Արման Թաթոյանն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հանդիպումներ են
ունեցել Շիրակից մեր այն զինծառայողների ընտանիքների հետ, որոնք ադրբեջանական
զինված ուժերի կողմից գերեվարվել են պատերազմական գործողությունների ավարտից հետո:
Քննարկվել են գերիի կարգավիճակ ունեցող հայ զինծառայողների
իրավունքների պաշտպանությանն առնվող հարցեր: