Հայաստանի
Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի
ներկայացուցիչների հետ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Մարդու իրավունքների
պաշտպանը լռությամբ եւ խոնարհումով հարգանքի տուրք է մատուցել պատերազմի ընթացքում իրենց կյանքը Հայրենիքի
պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին: