Ավարտեցինք հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ
ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով
6-րդ փակ զեկույցը:
Այն 6-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով:
Վերաբերում է 2020 թվականի միայն դեկտեմբերի 2-ից 16-ն ընկած
ժամանակահատվածին:
Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր
դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական
զինված ուժերը: Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք
էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող
հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:
Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է,
որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության
ադրբեջանական քաղաքականության մասին:
Հ.Գ. Նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով
չենք հրապարակում, հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների
աստիճանը: Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին,
ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր
գործառույթներ: