Մարդու իրավունքների պաշտպանը դեկտեմբերի 14-ին աշխատակազմի բժշկի
հետ միասին ներկա է գտնվել Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր տղաների մի մասի դիմավորմանը
օդանավակայանում:
Այնուհետեւ
աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով
դեպարտամենտի ղեկավարի և բժշկուհու հետ այցելել է հոսպիտալ՝ նրանց առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ
այլ գործողությունների համար: