Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների
պաշտպանները հրապարակել են համատեղ նոր զեկույց՝ «Ադրբեջանում կազմակերպված
ատելության խոսքը և թշնամանքն էթնիկ հայերի նկատմամբ` որպես ադրբեջանական զինված
ուժերի կողմից էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արմատական
պատճառներ»:
Զեկույցը հիմնավորում է էթնիկ զտումների ու
ցեղասպանության ադրբեջանական քաղաքականությունը տեռորիստական մեթոդներով: Զեկույցն
ապացուցում է, որ այս պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները,
խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը տարիների թշնամանքի քարոզի ու
կազմակերպված հայատյաց քաղաքականության հետևանք է:
Զեկույցը նաև ապացուցում է, որ
հայատյացությունն Ադրբեջանում փակ շղթայի մեջ է՝ գեներացվում է Ադրբեջանի
իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից, այնուհետև գրեթե
նույն ձևակերպումներով լայնորեն օգտագործվում և խրախուսվում է մշակութային,
սպորտային ու հանրային այլ գործիչների կողմից ու արժանանում հանրային գովասանքի՝
հաճած թիրախում ունենալով երեխաների:
Ադրբեջանական զինծառայողները հստակ գիտակցում
են, որ հայերի խոշտանգումը ոչ միայն մնալու է անպատիժ, այլ արժանանալու է
իշխանական ու հասարակական գովասանքի:
Հրապարակվում են մի շարք հատվածներ
զեկույցից: Այն կուղարկվի միջազգային մարմիններին:
Շնորհակալ ենք Անժելա Էլիբեգովային եւ Սամվել
Մարտիրոսյանին համագործակցության համար զեկույցը կազմելիս։