Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման
Թաթոյանը Փաստաբանների օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել.
«Սիրելի՛ փաստաբաններ,
Շնորհավորում եմ ձեզ փաստաբանի օրվա առիթով:
Փաստաբանի մասնագիտական հեղինակությանն ու փաստաբանության նկատմամբ
վստահությանը պետք է աջակցենք բոլորս:
Որքան պաշտպանված ու անկախ է փաստաբանը, այնքան բարձր է
իրավունքների պաշտպանության որակն ու արդյունավետ է արդարադատության համակարգը:
Այս կերպ է փաստաբանի աշխատանքը դառնում արդյունավետ մեզնից յուրաքանչյուրին
վերաբերող կոնկրետ գործերով ու սկսում ծառայել ողջ երկրում իրավունքի
գերակայության վերջնական հաստատման նպատակին:
Փաստաբանի պրոֆեսիոնալ ու պատասխանատու աշխատանքը պետության
իրավական անվտանգության երաշխիքներից է բոլոր ժամանակներում:
Հպարտ եմ մեր պետության փաստաբանների բարձր հեղինակությամբ ու
իրավական համակարգում շարունակաբար ամրապդնվող նրանց պրոֆեսիոնալ ազդեցությամբ»,-
ասված է ուղերձում: