Մեր անձնական արժանապատվությունը յուրաքանչյուրիս իրավունքների ու ազատությունների հիմքն է:
Բայց անձնական արժանապատվության հիմքը մեր պետականության ու ժողովրդի արժանապատվությունն է, որին հասցված ծանր հարվածներն անտանելի դժվար են։
Պետք է նվիրական սիրով պահենք մեր պետականությունը, մեր ժողովրդի միասնական ու համախմբված ուժը, հավատանք մեր Մեծ ապագային:
Այդ կերպ կերաշխավորենք ոչ միայն ինքներս մեր, այլև մեր երեխաների իրավունքներն ու ազատությունները, ամուր կպահենք մեր սերունդների արժանապատվությունն ու պատիվը։
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան