Ավարտեցինք
էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի
դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 4-րդ փակ զեկույցը: Այն
4-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով:
Վերաբերում
է նոյեմբերի 4-18-ն ընկած ժամանակահատվածին, իսկ մենք արդեն սկսել ենք 5-րդ
զեկույցի պատրաստման աշխատանքները:
Այս
զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները,
պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը:
Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են:
Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված
քաղաքականության արդյունք է:
Զեկույցը
ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում
ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական
քաղաքականության մասին:
Հ.Գ. Նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չենք
հրապարակում, հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների
աստիճանը: Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին,
ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր
գործառույթներ:
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան