Ավելի քան 90 երկրներից մուտք են գործել Մարդու իրավունքների
պաշտպանի պաշտոնական կայք՝ ծանոթանալու ադրբեջանական կողմի դաժանությունների
վերաբերյալ Պաշտպանի ուսումնասիրություններին։
Սեպտեմբերի 27-ից սկսած այցելուների 82 տոկոսը եղել են նոր
օգտատերեր, որոնք ավելի հաճախ փնտրել են Պաշտպանի գործառույթների մասին ինֆորմացիա
և մուտք գործել զեկույցների բաժին։
Տվյալները վերցված են Google Analytics համակարգից։
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է
աշխարհին ներկայացնել ադրբեջանական կողմից խաղաղ բնակիչների նկատմամբ կատարվող
դաժանություններն ու պատերազմական հանցագործությունները։