Ադրբեջանական սոցիալական մեդիայի
տիրույթներում կազմակերպվում են հայասպանությունը, դաժանությունը խրախուսող
խրախճանքներ, հարցումներ, իսկ հետո էլ բոլորով երջանկանում ու հպարտանում են
կատարած վայրագությունների համար, խրախուսում հայատյացության այլ դրսևորումներ:
Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ձեռք է բերել ապացույցներ, որոնք
հաստատում են այս ամենը:
Օրինակ՝ ադրբեջանական
սոցիալական ցանցի այս էջում տեղադրված է գլխատված մարմնի լուսանկար, հայտարարված
է, թե խոսքը վերաբերում է հայ զինծառայողի ու կազմակերպված է քվեարկություն՝
բացառիկ ցինիզմով ու ատելություն բորբոքելու մտադրությամբ։ Կից նյութերով դա հստակ
երևում է (հարցումը բնօրինակով ու թարգմանությունը):
Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այս ամենը փաստագրել է և սահմանված
կարգով կներկայացնի միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության:
Տեսանյութը՝ այստեղ: