Սիրելի՛
հայրենակիցներ,
Պատերազմական
գործողություներին, ռազմական դրությանը զուգահեռ յուրաքանչյուրս մեր վարքագծով
պետք է կանխենք նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը։
Կորոնավիրուսի
տարածման վերջին օրերի տվյալները անհանգստացնող պատկեր են ցույց տալիս:
Սա
լրացուցիչ ծանրաբեռնվածություն ու ավելորդ խնդիրներ է առաջացնում մեր բժիշկների,
առողջապահական համակարգի համար։
Այսօր
ավելի, քան երբևէ կենսական է բժշկական անձնակազմերի նվիրական աշխատանքը, որ փրկում
է ռազմական գործողություններով վտանգված կյանքեր ու ճակատագրեր:
Մենք
պետք է միասնաբար պահպանենք կորոնավիրուսի կանխարգելման կանոնները։
Այդպես
յուրաքանչյուրս կօգնենք մեր բուժաշխատողներին, ովքեր անձնուրաց օգնության են
հասնում վիրավորում ստացած զինվորին, ռազմական հարձակման ենթարկված խաղաղ բնակչին։
Արման
Թաթոյան
ՀՀ
մարդու իրավունքների պաշտպան