Քիչ
առաջ Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Արցախում ադրբեջանական
հրետակոծության արդյունքում վիրավորումներ ստացած ֆրանսիական «Le Monde» թերթի 2
լրագրողներին, որոնք Արցախից տեղափոխվել էին Հայաստան։
Պաշտպանը
շնորհակալություն է հայտնել լրագրողներին իրենց կատարած կարևոր մասնագիտական
աշխատանքի համար և շուտափույթ ապաքինում մաղթեցի Ֆրանսիա մեկնելուց առաջ։
Կոնֆլիկտային
կամ պատերազմական/զինված հարձակումների ժամանակ մասնագիտական աշխատանք կատարող
լրագրողները գտնվում են միջազգային պաշտպանության ներքո:
Նրանց
աշխատանքն իրավիճակի վերաբերյալ անգնահատելի է օբյեկտիվ, համապարփակ
տեղեկություններ, ապացուցողական տվյալներ ունենալու, լարվածությունը նվազեցնելու և
մարդու իրավունքները երաշխավորելու նպատակով: