Վաղ առավոտից սահմանագծի ողջ երկայնքով
Ադրբեջանը նախաձեռնել է անկանոն ռազմաօդային և հրետանային ագրեսիվ հարձակումներ
Լեռնային Ղարաբաղի (Արցախ) դեմ: Բազմաթիվ քաղաքացիներ արձանագրել են, որ գյուղերը,
քաղաքները և մայրաքաղաք Ստեփանակերտը հրետակոծվում են: Այս ծայրահեղ մտահոգիչ
լուրերը պաշտոնապես հաստատվել են նաև Արցախի Պաշտպանության բանակի և Մարդու
իրավունքների պաշտպանի կողմից:
Մեծածավալ խախտումներ և վնասներ են պատճառվել
քաղաքացիական բնակչությանը: Հայ երեխաների, կանանց և Լեռնային Ղարաբաղի ողջ
բնակչության կյանքն ու առողջությունը իրական վտանգի տակ են:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը և
մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին քայլեր ձեռնարկել և ուղղել
իրենց բոլոր ջանքերը կանխելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության
խաղաղության և անվտանգության դեմ ուղղված այս ռազմական ագրեսիան և բռնությունը:
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան