Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի Հայաստանի Անկախության տոնի առիթով։
Սեփական ուժերի նկատմամբ վստահությունն ու հավատը, սեփական ինքնության բարձր գիտակցությունն ու պատմական պատասխանատվությունն են մեզ հասցրել Հայաստանի անկախ Հանրապետություն։
Հպարտությամբ գիտակցելով հայոց պետականության նվիրական արժեքը՝ պետք է անընդհատ զարգացնենք այն, կերտենք մեր մեծ առաջընթացի ճանապարհը։ Բոլորիս միավորված ջանքերով պետք է ապահովենք պետության հանդեպ բարձր պատասխանատվություն, իրավունքի անվերապահ գերակայություն և հարգանք յուրաքանչյուրի իրավունքների ու ազատությունների նկատմամբ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և մեր երկրին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն ու հզոր ապագա:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Արման Թաթոյան