Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի
անօթևանների ժամանակավոր կացարան այցի արդյունքների վերաբերելի մասը կուղարկվի Դատախազություն՝
ստուգման նպատակով:
Դրանց
առնչությամբ առկա է ստուգման անհրաժեշտություն, այդ թվում՝ կապված «Զինվոր» պիտակով
ձմեռային գուլպաներ հայտնաբերելու հետ:
Հիշեցնենք,
որ Պաշտպանի աշխատակազմը իրականացրել է չհայտարարված այց «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական
հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան:
Կատարվել
է կացարանի բնակելի տարածքի, սանիտարական և կոմունալ հարմարությունների, շահառուների
խնամքի, բուժօգնության, սննդի տրամադրման, շահառուների իրավունքների և հիմնարար ազատությունների
վիճակի ուսումնասիրություն:
Տեղի են
ունեցել նաև առանձնազրույցներ կացարանի աշխատակիցների և այնտեղ բնակվող շահառուների
հետ: