«Խորը վշտով տեղեկացա Վերին Խևսուրետիի
շրջանի Ժինվալի-Բարիսախո-Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին,
որը խլել է 17 անմեղ քաղաքացու կյանք և մի շարք քաղաքացիների ծանր վիրավորումների պատճառ
դարձել։
Իմ խորին վշտակցությունն եմ հայտնում
զոհվածների հարազատներին այս ողբերգական իրադարձության կապակցությամբ և մաղթում եմ
հոգու տոկունություն։
Թույլ տվեք իմ խորին կարեկցանքն ու
ցավակցությունը հայտնել Ձեզ, զոհերի ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տուժել են այս
սարսափելի միջադեպից: Իմ մտքերն ու աղոթքներն ուղարկում եմ բոլոր զոհվածների ընտանիքներին
և ընկերներին: Վիրավորված քաղաքացիներին մաղթում եմ արագ ապաքինում:
Տիկին Լոմջարիա, ևս մեկ անգամ ընդունեք
հարգանքներիս հավաստիքը»,- ասված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ցավակցական
հեռագրում։