Մարդու իրավունքների
պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն արդեն Ոստիկանության Վայքի
բաժնում է։
Այցի ընթացքում կստուգվեն Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիա
իրականացնող անձանց բերման ենթարկելու հիմքերը, բերման ենթարկվածների իրավունքների
ապահովման վիճակը և այլ հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանի
ուշադրության ներքո են գտնվում Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող
իրադարձությունները՝ Պաշտպանի իրավասության սահմաններում: