Քաղաքացին
Մարդու իրավունքների պաշտպանին բողոք է հասցեագրել այն մասին, որ իր հորը սեփականության
իրավունքով պատկանող ավտոմեքենայի վրա երկար ժամանակ է, ինչ քրեական գործի քննության
ընթացքում կալանք է դրված: Դիմողը, մասնավորապես, նշել է, որ ավտոմեքենայի վրա կալանք
դրվել է դեռ գործի նախաքննության ընթացքում:
Հետագայում
իր հայրը դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման, դատավճռով սահմանվել է, որ
այն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պետք է վերացվի նախաքննության մարմնի որոշմամբ
մեղադրյալին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայի վրա դրված կալանքը:
Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման ընթացքում պարզվել է, որ դատական ակտն օրինական
ուժի մեջ է մտել դեռ 2020 թվականի հունվարի 29-ին, սակայն ավտոմեքենան սեփականատիրոջն
այդպես էլ չի վերադարձվել:
Դիմողը տեղեկացրել
է, որ դիմել է տարբեր պետական մարմինների, սակայն դրական արդյունքի չի հասել. խնդրել
է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը հարցի լուծման ուղղությամբ:
Բողոքի քննարկման
ընթացքում Պաշտպանի աշխատակազմը անհաժեշտ աշխատանքներ է նախաձեռնել դատարանի աշխատակազմի
և Ոստիկանության հետ:
Արդյունքում,
քաղաքացուն է վերադարձվել դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո շուրջ 5 ամիս
պահվող ավտոմեքենան, որի վերադարձի պահանջ նախատեսվել էր հենց այդ դատական ակտով: