Բա ինչպե՞ս չասենք, որ այսօր աշխարհում հայրությունը և հայրերին
գնահատելու օր է:
Որքա՞ն կարևոր
են մեզ համար մեր հայրերը և որքա՞ն կարևոր հայր ենք մենք մեր երեխաների համար.
բառերով հաճախ չես բացատրի:
Հայրերը
կատակով գանգատվում են, թե իրենց իրավունքները «խախտվում» են պակաս
ուշադրությունից, բայց եթե հաշվի ենք առնում, որքան մեծ է մոր, կնոջ դերը երեխային պաշտպանելու ու անհոգ մանկություն պարգևելու, նրան դաստիարակելու հարցում, ամեն ինչ
արժանանում է արդարացի հավասարակշռության։
Այնպես որ, հարգելի՛ հայրեր, ձեր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Արման Թաթոյան