Մարդու
իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ
ոստիկանության Արաբկիրի բաժին Ազգային ժողովի դիմացից քաղաքացիական ակցիաներ
իրականացնող Ռուբեն Մելիքյանին և մի շարք այլ անձանց բերման ենթարկելու
առնչությամբ։
Տեղի
կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն
նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև
այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։