Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել մի քանի մարզերի բնակիչներ՝ խնդրելով աջակցություն երեխաների հեռավար կրթության իրավունքի երաշխավորման հարցում։
Նրանք տեղեկացրել են, որ սոցիալական վատ պայմանների պատճառով չեն կարողանում երեխաներին ապահովել համակարգչով, ինչի պատճառով երեխաները զրկվում են կրթություն ստանալու իրավունքից։
Մարդու իրավունքների պաշտպանի և Պարետատան համագործակցության արդյունքում երկու ընտանիքների տրամադրվել են պլանշետներ։