Մարդու իրավունքների
պաշտպանի հանձնարարությամբ ևս մեկ արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ ոստիկանության
Էրեբունիի բաժին՝ կապված Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող ռեստորանային
ոլորտի աշխատակիցներին բերման ենթարկելու հետ։
Տեղի կունենան
առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման
ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։