«Ռադիոյի սիրելի´
աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում
եմ բոլորիդ ռադիոյի օրվա առիթով:
Համոզված եմ՝ մեզանից
յուրաքանյուրն ունի հետաքրքիր հուշեր սիրելի ռադիոհաղորդումների հետ կապված, որոնք
տարբեր ժամանակներում ունեցել են ուսուցողական և դաստիարակչական նշանակություն։
Երկար տարիների պատվաբեր
աշխատանքով ռադիոն շարունակում է բոլորիս ապահովել մատչելի և օպերատիվ իրազեկումներով։
Շարունակեք ձայնի
ուժով ու պրոֆեսիոնալիզմով իրազեկել, կրթել ու բոլորիս պահել իրադարձությունների կենտրոնում։
Ռադիոյի օրվա առթիով
ձեզ մաղթում եմ անխափան եթեր»:
Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների
պաշտպան