Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը
մենք ոգեկոչում ենք 1,5 միլիոն անմեղ զոհերին և խոնարհվում նրանց անմար հիշատակի առաջ։
Այս տարի Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցը նշում ենք արտակարգ դրության
պայմաններում, բայց դա չի խանգարում աշխարհասփյուռ հայությանը և առաջադեմ մարդկությանը
հիշել ու դատապարտել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:
Հայոց ցեղասպանությունը ժամանակին չդատապարտելն ու մարդկության
դեմ ուղղված այդ ծանրագույն ոճրագործությանը պատշաճ գնահատական չտալն է նաև պատճառը,
որ հանգեցրեց հետագա ցեղասպանությունների:
Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների
հիշատակին՝ մենք պետք է միշտ համախմբված հզորացնենք մեր Հայրենիքը: