Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմում շուրջ 4 անգամ աճել է դրական լուծում ստացած գործերի թիվն այն
բողոքներով, որոնք վերաբերում են Պաշտպանի իրավասությանը։
Մասնավորապես, անհատական կամ կոլեկտիվ գործերով վերջին 5 տարիների
տվյալների համեմատական պատկերը ցույց է տալիս, որ 2015 թվականին դրական լուծում
ստացած բողոքների թիվը կազմել է 498, 2016 թվականին՝ 444, 2017 թվականին այդ
ցուցանիշը շուրջ երկու անգամ ավելացել է՝ դառնալով 845, 2018 թվականին գրեթե
կրկնակի ավելացել է՝ դառնալով 1,593:
Դրական լուծում ստացած բողոքների թիվը շարունակել է բարձր մնալ նաև
2019 թվականին՝ կազմելով 1,287 դիմում-բողոք: