Վերջին տարիներին էականորեն աճել է Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվող դիմումների ու բողոքների թիվը: Դրանց համեմատական պատկերը ցույց է տալիս, որ 2015 թվականին դիմում-բողոքների թիվը կազմել է 5.214, 2016 թվականին՝ 5.113, 2017-ին՝ 6.417, իսկ 2018 թվականին այդ ցուցանիշը գրեթե երկու անգամ ավելացել է՝ դառնալով 10.754 դիմում-բողոք:
2019 թվականին կրկին արձանագրվել է դիմում-բողոքների աճ: Այսպես, 2019 թվականին, նախորդ տարվա համեմատ, դիմում-բողոքների թիվն ավելացել է 22%-ով կամ 2386-ով՝ դառնալով 13.140 դիմում-բողոք:
Ընդ որում, դիմում-բողոքների այս ծավալից բացի, մեծ աշխատանք է տարվում նաև մշտադիտարկման ու սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրությունների շրջանակում (օրինակ՝ խոշտանգումների կանխարգելում, երեխաների հաստատություններ և այլն):
Դիմում-բողոքների թվի աճով և աշխատանքի ուղղությունների ընդլայնմամբ պայմանավորված ավելանում են նաև իրականացվող այցերը:
Այսպես, 2015 թվականին ընդհանուր առմամբ իրականացվել է 586 այց, 2016 թվականին՝ 415, 2017թվականին՝ 614, 2018 թվականին՝ 864, իսկ 2019 թվականին այն կրկին ավելացել է՝ դառնալով 910: