Հայաստանում եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ՝ մեր եզդի եղբայրներ և քույրեր Նոր տարվա՝
Մալաքե Թաուսի առթիվ։
Բոլորս ենք
բարձր հպարտությամբ լցվում ամեն պահի, երբ զգում ու գիտակցում ենք՝ որքան դժվարություններ
ենք միասին հաղթահարել ու միասին կերտել հաղթանակներ։
Սխրանքներով
է ամրապնդված դարերով եկած մեր պատմությունը։
Դուք ձեր ուրույն
ներդրումն ունեք մեր բոլորի հայրենիքի զարգացման գործում։
Որպես Մարդու
իրավունքների պաշտպան՝ կարևոր եմ համարում, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն
ունեն իրենց ազգային ավանդույթներն ու արժեքները պահպանելու և զարգացնելու հնարավորություն։
Այս դժվարին
օրերին մաղթում եմ համախմբվածություն, առողջություն և միայն հաջողություններ։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան